ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՈՍԱՆՔԱՀԱՐԵԼ ԵՆ ԵՒ ՊԱՐԶԵԼ, ՈՐ ՈՏՔԵՐԸ ԼԱՎ ՉԻ ԶԳՈՒՄ

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանի առողջական խնդիրների վերաբերյալ նախկինում միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվել է մեկ անգամ․

«Միջգերատեսչական հանձնաժողով եղել է մեկ անգամ, բայց մի քանի հատ բժշկական կոնսիլիումներ են եղել։ Վերջինը եղել է նախարարի հրամանով, որտեղ տվել են կոնսիլիումի եզրակացությունը։ Միջգերատեսչական հանձնաժողովում տարբեր ոլորտի բժիշկներ են, մի քանի օր առաջ անհապաղ կոնսիլիում հրավիրվեց, հոնսանքահարեցին ոտքերը եւ տեսան, որ 70-80 տոկոսով ոտքերը Մանվել Գրիգորյանը չի զգում։ Այժմ տեղաշարժվելու հետ կապված խնդիր ունի, այդ հարթության վրա երկու բժիշկներ են աշխատում։ Ընդհանրապես նախարարի տեղակալն է լինում հանձնաժողովի նախագահը»,-եզրափակեց իր խոսքը պաշտպանը։

Be the first to comment on "ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՈՍԱՆՔԱՀԱՐԵԼ ԵՆ ԵՒ ՊԱՐԶԵԼ, ՈՐ ՈՏՔԵՐԸ ԼԱՎ ՉԻ ԶԳՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*