«ՔԱՅԼԱԾՆԵՐՆ» ՈՒ ՓՈՂՈՑ ՓԱԿԱԾՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Գաղտնիք չէ, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած ու փողոցներ փակած ակտիվիստները հերթով տեղավորվում են աշխատանքի պետական տարբեր կառույցներում։ Շատ հաճախ էլ հաշվի չի առնվում նրանց մասնագիտությունը, պետական ապարատում աշխատելու փորձն ու ընդհանրապես աշխատելու կարողությունները։ 

Ջահել ակտիվիստները տեղավորվել են, ինչպես կառավարությունում, այնպես էլ քաղաքապետարանում։ Եվ հետաքրքիր է, որ նրանցից շատերը սկսել են աշխատել Երեւանի վարչական շրջանների թաղապետարաններում։

Այսօր էլ Կենտրոն վարչական շրջանում աշխատանքի անցնելու մասին տեղեկացրել է ՔՊ-ի ջահելներից Մարիամ Անանյանը։ Նա, ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրեթե բոլոր քեֆ֊ուրախություններին ներկա է լինում։

ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾ

Be the first to comment on "«ՔԱՅԼԱԾՆԵՐՆ» ՈՒ ՓՈՂՈՑ ՓԱԿԱԾՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ"

Leave a comment

Your email address will not be published.


*